Էրդողանն ուզում է Ռամադանից հետո Շուշի այցելել

Էրդողանն ուզում է Ռամադանից հետո Շուշի այցելել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ «կարևոր է շարունակել Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման համար»:

«Հուսով ենք, որ Ռամադանից հետո մոտ ժամանակներս կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը»,- հայտարարել է նա։

44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Շուշին, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---