ԿԳՄՍՆ․ «Նռան գույնի» նեգատիվ կադրերը կվերականգնվեն 2021-ին

ԿԳՄՍՆ․ «Նռան գույնի» նեգատիվ կադրերը կվերականգնվեն 2021-ին

PanARMENIAN.Net - 2021 թվականին իրականացվելու են ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված նեգատիվ կադրերի թվայնացման և վերականգնման աշխատանքներ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Բացի այդ ամենից, հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանցկացվեն բացառիկ նմուշների ցուցադրություններ միջազգային հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը և «Լինկոլն» արվեստի կենտրոնը, Բրիտանիայի «Կինոկլասիկա» հիմնադրամը, Վաշինգտոնի Ազգային պատկերասրահը և այլն»,- ասել է Դումանյանը:

Փարաջանովի «Նռան գույնը» թողարկվել է 1968-ին և նվիրված է աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովը ստիպված է եղել վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---