Տավուշի նախկին մարզպետ Չոբանյանը՝ ԲՏԱ նախարար

Տավուշի նախկին մարզպետ Չոբանյանը՝ ԲՏԱ նախարար

PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում է կայացվել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ նա կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում մարտի 31-ին հրաժարական տված Հակոբ Արշակյանին։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արշակյանին կատարծ աշխատանքի համար։

Արշակյանը հրաժարական է տվել, ինչի մասին մարտի 31-ին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը:

Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---