1 ապրիլի 2021 - 12:00 AMT
Արցախում խաղաղապահների ընդունելության կետ ավելի քան 3500 մարդ է դիմել

Արցախում տեղակյաված ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնը Ստեփանակերտում շարունակում է քաղաքացիների ընդունելությունը։ Ընդհանուր առմամաբ դիմել է ավելի քան 3500 քաղաքացի, այդ թվում 800 դիմում է եղել «թեժ գծով»։

Կենտրոնում գործում է թեժ գիծ՝ անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հումանիտար օգնության տրամադրման և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հերթապահ սպաներն անպայման ճշտում են դիմումների բնույթը, անհետ կորածների հարազատներից տեղեկություններ են ստանում զինծառայողի անհետացման հավանական վայրի վերաբերյալ, գրանցում նրանց կոնտակտային տվյալները։ Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին։

Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են տրամադրել Ստեփանակերտի բնակիչներին։ Նրանք ավելի քան 650 կգ հումանիտար օգնություն են բաժանել: Այն տրամադրվել է բազմազավակ ընտանիքներին և Ստեփանակետում բնակվող բռնի տեղահանվածներին։

Օգնությունը տրամադրել էին Ռուսական հումանիտար առաքելությունը, ինչպես նաև «Դոկտոր Լիզա» և «Սպեշի կ դոբրու» բարեգործական կազմակերպությունները։

Նրանք ստացել են կենցաղի համար անհրաժեշտ բոլոր իրերը՝ ծածկոցներ, բարձեր, հիգիենայի պարագաներ, սնունդ, սննդի պատրաստման համար գազի վառարաններ, այլ գույք։

Մի քանի օրում ոուս զինծառայողներն ավելի քան 16,500 տոնա հումանիտար բեռ են փոխանցել ԼՂ բնակիչներին, այդ թվում՝ հիվանդանոցների համար անհրաժեշտ սարքավորումներ, դասագրքեր և մանկական գրականություն դպրոցականների համար։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, որը Ստեփանակերտում մասնակցել է ռուս խաղաղապահների համար հերթական մոդուլային զինավանի բացմանը, հայտարարել է, որ մինչև ապրիլի 5-ը բոլոր նախատեսված նման ավանները շահագործման կհանձնվեն և բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն։

Photo. Ria Novosti