1 ապրիլի 2021 - 12:46 AMT
Մինչև 100,000 դրամի աջակցություն՝ վիրավոր կամ հաշմանդամությամբ զինվորներին աշխատանքի ընդունողներին

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց աշխատանքի ընդունող գործատուները կխրախուսվեն։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այդպիսի գործատուները մինչև 100,000 դրամ աջակցություն կստանան։

Խոսքն այն գործատուների մասին է, ովքեր 2021-ի մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն վերոնշյալ անձանց հետ։

Նախատեսվում է նաև մինչև 500,000 դրամ միանվագ փոխհատուցում տրամադրել աշխատատեղի հարմարեցման ծախսերի համար։