1 ապրիլի 2021 - 13:31 AMT
Դատախազություն․ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության նյութեր կան

2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրգործի մասին նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այդ նյութերից 214-ն ուսումնասիրելու որոշում կա, 216 անձի դեպքում ուսումնասիրություն չնախաձեռնելու 83 որոշում է կայացվել։

Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումները կայացվել են ինչպես օրենքով նախատեսված՝ 50 մլն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությամբ պայմանավորված, այնպես էլ այլ հիմքերով: