1 ապրիլի 2021 - 14:52 AMT
Սարալանջում 140 բարդի ու 100 սոճի կտնկվի

Շուտով կմեկնարկի Սարալանջում ծառատունկի առաջին փուլը՝ կստեղծվի 140 բարդու երկշերտ հատված և 100 սոճուխմբային տունկ կլինի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա հիշեցրել է նաև, որ 2020-ին Սարալանջում ոռոգման նոր համակարգ է անցկացվել։

«Սկսվել է Հյուսիսային պողոտայի ծաղկանոցների ձևավորումը, իսկ Խանջյան փողոցում կտնկվեն նշենիներ (165 հատ), հուդայածառեր (20 հատ) և զանգվածներով տնկած ծաղկող թփեր»,-գրել է նա։

Քաղաքում տնկվող բույսերի զգալի մասը Երևանի ջերմոց-տնկարանում է աճեցվում: Բաց տնկարանը ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կառույցի ջերմոցատնկարանային վարչության կողմից: