Հակոբ Արշակյանին ԲՏԱ նախարարությունից ծափերով են ճանապարհել

Հակոբ Արշակյանին ԲՏԱ նախարարությունից ծափերով են ճանապարհել

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության աշխատակիցները հրաժարականի դիմում ներկայացրած նախարար Հակոբ Արշակյանին ուղեկցել են ծափահարություններով և դրսում հրաժեշտ տվել, հայտնել է ԲՏԱՆ բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

«Պարոն Նախարարը հորիզոնական կառավարման մոդելի ջատագովն ու կիրառողն էր․ յուրաքանչյուր աշխատանքային քննարկում հավասար մասնակիցների մտագրոհ էր, բայց և յուրատեսակ մաստեր կլաս և քաջալերանք՝ զերծ ամեն տեսակ ապակառուցողական և մասնագիտական էնտուզիազմի ողնաշարը կոտրող քննադատությունից։ Պարոն Նախարարը ղեկավար էր, ում դռները միշտ բաց էին բոլոր աշխատակիցների առջև, և ում հետ պետք չէր ավելորդ դիվանագիտություն պարեցնել ու կարելի էր խոսել ի խորոց սրտի՝ ուղիղ և ամենայն շիտակությամբ»,-գրել է Գրիգորյանը՝ ափսոսալով, որ զրկվել է Արշակյանի ղեկավարության ներքո աշխատելու հնարավորությունից։

Ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում: Լրագորղի խոսքով՝ Արշակյան խնդրել էր անջատել տեսախցիկը, ապա սպառնացել էր ու հարվածել իրեն, կոտրել համակարգիչը։

Դեպքից հետո Արշակյանը ներողություն էր խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից։ Նա նշել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի պատճառով։ Միջադեպից օրեր անց Արշակյանը հրաժարական էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իր անհանդուրժողականությունն է հայտնում բռնությանը՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---