Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ «Ֆրանկոֆիլմ» փառատոնի գլխավոր մրցանակակիր![]() 1 ապրիլի 2021 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ֆրանկոֆիլմ» ֆրանսալեզու ֆիլմերի փառատոնում արժանացել է Հանդիսատեսի մրցանակին, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է, տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ 11-րդ կիմոփառատոնը տեղի է ունեցել մարտի 17-21-ը Հռոմում։ Դրա կազմակերպիչն է Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտը։ «Եվա» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորն իրանահայ Անահիտ Աբադն է, պրոդյուսերները Բեյրուզա Պակնահադան, Թաղի Ալիղոլիզադեն, օպերատորը՝ Հասան Քյարաիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին։ Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն Արցախյան պատերազմում կորցրել է իր ամուսնուն և ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր՝ Նարեի հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալն ամենուր հետապնդում է նրան: Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլոք։ ![]() ![]() Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |