Տեր-Պետրոսյան․ Ղարաբաղի հարցի լուծման բանալին ՌԴ ձեռքում է 2 ապրիլի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հերթական անգամ Ilur.am-ում հրապարակել է իր տեսակետները Ղարաբաղի հարցի լուծման շուրջ` նշելով, որ ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում բազմիցս արտատահայտել է` «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից: Տեր-Պետրոսյանը նշել է, որ հարցն այժմեական է և ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել իր տեսակետը։ Նա նշել է, որ ի տարբերություն Արևմուտքի` «Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել և մնում է կենսական շահերի ոլորտ», և դա ընկալում են նաև Արևմտյան երկրները։ «Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին` գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետևաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության և քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանությունները, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա»,– գրել է ՀՀ առաջին նախագահը։ Նրա խոսքով` Թուրքիան և Ադրբեջանը, ակնհայտորեն ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Տեր-Պետրոսյանը հիշեցրել է դեռ 1998-ին արտահայտած իր միտքն այն մասին, որ «կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները հաշվի առնելով՝ Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»։ Առաջին նախագահի համոզմամբ՝ «վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից»: «Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես` Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»,-եզրափակել է Տեր Պետրոսյանը։ 44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմն Արցախում տարածքային զիջումների է գնացել, ԼՂ-ում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |