«Յոթի գործով» մեղադրյալներից միայն մեկն այսօր ներկա կլինի դատական նիստին

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի իրադարձությունների առնչությամբ «յոթի գործով» դատական նիստը կշարունակվի այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների «յոթի գործով» դատական նիստը տեղի կունենա բոլոր դատապարտյալների, բացառությամբ միայն Գրիգոր Ոսկերչյանի, բացակայության պայմաններում, քանի որ վերոհիշյալ դատապարտյալները դատական նսիտի դահլիճից հեռացվել էին 10 օրով դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ դատավարության ընթացքի խախտման համար:



Հիշեցնենք, որ մեկ վարույթում միավորված «յոթի գործի» շրջանակներում դատարանը քննում է պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասով (սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ), 300 հոդվածի առաջին մասով (պետական իշխանության բռնազավթում), 38-316 հոդվածի երկրորդ մասով (հանցակցությամբ կատարված բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի դեմ), Սասուն Միքայելյանի դեմ 225 հոդվածի երրորդ մասով, 300 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով (զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիչ սարքերի ապօրինի ձեռքբերում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում) եւ Հակոբ Հակոբյանի 225 հոդվածի երրորդ մասով, 300 հոդվածի առաջին մասով ներկայացված մեղադրանքները:



Բացի դրանից, դատարանը քննում է ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասով (սպանություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ), 300 հոդվածի առաջին մասով (պետական իշխանության բռնազավթում), ինչպես նաեւ Աբովյան քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի, Սուրեն Սիրունյանի եւ Շանթ Հարությունյանի դեմ 225 հոդվածի երրորդ մասով, 300 հոդվածի առաջին մասով ներկայացված մեղադրանքները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---