Երևանյան լիճը մաքրվում է․ Աղտոտվածության պատճառը բնակիչների անբարեխիղճ պահվածքն է

Երևանյան լիճը մաքրվում է․ Աղտոտվածության պատճառը բնակիչների անբարեխիղճ պահվածքն է

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը սկսել է Երևանյան լճի մաքրման այս տարվա աշխատանքները:

Քաղաքապետարանից նշում են, որ լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:

Երևանյան ջրամբարը կառուցվել է 1970-ին՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի վայրում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները՝ ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---