Զախարովա․ ՌԴ-ն կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղումը ԼՂ հակամարտության գոտի

Զախարովա․ ՌԴ-ն կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղումը ԼՂ հակամարտության գոտի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին հարցը, հայտարարել է, որ Ռուսաստանը կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղումը ԼՂ հակամարտության գոտի, գրում է Sputnik Արմենիան։

«Մեր հետևողական դիրքորոշումը հետևյալն է՝ մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային և կրոնական նշանակության օբյեկտների հանդեպ խնամքով վերաբերմունքի օգտին։ Մենք հաստատում ենք տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ գործուղման կարևորությունը»,- ասել է նա։

Դեռևս 2020-ի նոյեմբերի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ից պատրաստակամություն էին հայտնել ԼՂ ու հարակից շրջանների պատմամշակութային նշանակալի հուշարձանների գույքագրում իրականացնել։

Զախարովան հավաստիացրել է, որ Մոսկվան պահպանում է կապը կողմերի հետ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանցիները կանոնավոր կերպով ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ եթե Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցին պահպանվում է, ապա միայն այն որպես «աղվանական» ներկայացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է կոչ անում ջնջել եկեղեցիների պատերից հայերեն արձանագրությունները։

Ադրբեջացիները մասնակի քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, պղծել պատերազմի ժամանակ արդեն վնասված Ղազանչեցոց եկեղեցին, քանդել են Հայերանական մեծ պատերամի հայ հերսների հուշարձանները։ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցին։

 Ուշագրավ
ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ
Փաստաթղթում ասվում է, որ այս որոշումը միտված է Շուշիի «պատմական տեսքը վերականգնելուն»
Ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր
Առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ