Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Արցախում կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են անցնում տանը:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4674 քաղաքացու հետազոտություն, որից 615-ի թեստը դրական է եղել։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2499 դեպք: Կատարվել է 22,122 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---