Վրաստանում AstraZeneca-ով և Pfizer-ով պատվաստումներից հետո 27 անձի մոտ բարդություն է եղել

Վրաստանում AstraZeneca-ով և Pfizer-ով պատվաստումներից հետո 27 անձի մոտ բարդություն է եղել

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո լուրջ կողմնակի ազդեցություն է գրանցվել 27 մարդու մոտ։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Վրաստանում պատվաստումներն իրականացվում են երկու պրեպարատով՝ AstraZeneca և Pfizer։

«Հայտնի է 27 լուրջ բարդության մասին։ Մյուս դեպքերում եղել են աննշան բարդություններ և կողմնակի ազդեցություն»,- ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայնը»։

Միևնույն ժամանակ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Խաթունա Զախաշվիլիի՝ 27-ից 4-ի դեպքում ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն է առաջացել, 3 դեպքում՝ հոսպիտալացում, 2-ի՝ վերակենդանացման միջոցառումներ։

«Կողմնակի արդյունքներն ու ռեակցիաներ կարող են առաջանալ պատվաստաումից հետո»,- ասել է Զախաշվիլին։

Ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8536 մարդ, որից 6780-ը՝ AstraZeneca-ով, իսկ 1756-ը՝ Pfizer-ով։

AstraZeneca-ով պատվաստումները Վրաստանում մեկնարկել են մարտի 15-ին, իսկ Pfizer-ով՝ մարտի 30-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---