«Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածն անժամկետ է դարձել

«Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածն անժամկետ է դարձել

PanARMENIAN.Net - «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածը, որը հնարավորություն է տալիս ՌԴ մեկնել՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը, անժամկետ է դարձել։ ՌԴ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ծրագիրը ՀՀ և Բելառուսի քաղաքացիներից բացի, կգործի նաև Ղրղզստանի համար։

Ըստ ծրագրի՝ քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:

Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, ինչն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:

«Ճամփորդիր առանց Covid-19» ծրագիրը պաշտոնապես գործարկվել է փետրվարի 1-ից, այն գործում է ԵԱՏՄ անդամ պետությունների համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---