ՀՀ-ից գեղասահորդները Covid-19-ի դրական կեղծ թեստի պատճառով զրկվել են Օլիմպիական ուղեգիր տվող մրցույթին մասնակցելուց

ՀՀ-ից գեղասահորդները Covid-19-ի դրական կեղծ թեստի պատճառով զրկվել են Օլիմպիական ուղեգիր տվող մրցույթին մասնակցելուց

PanARMENIAN.Net - Մոնրեալում մարզվող հայ գեղասահորդների զույգը զրկվել է Օլիմպիական ուղեգրի պայքարի համար անցկացվող մրցումներին մասնակցելուց՝ Covid-19-ի դրական կեղծ թեստի պատճառով, փոխանցում է CTV News-ը։

Թինա Կարապետյան - Սայմոն Պրու-Սենեկալ գեղասահորդների զույգը թեստի դրական պատասխանը ստացել է մարտի 26-ին՝ մրցույթի օրը։

Աղբյուրի բնորոշմամբ՝ կորոնավիրուսի դրական թեստը գեղասահորդների համար «ողբերգական շրջադարձ էր»՝ հաշվի առնելով նաև, թե որքան ժամանակ են նրանք պատրաստվել մրցույթին՝ երկու տարի։

Գեղասահորդների զույգը պատրաստվել էր մրցույթին ներկայանալ շվեդական ABBA խմբի Mamma Mia կատարման ներքո։

Համանման մրցույթում 3 տարի առաջ նրանք 22-րդ հորիզոնականն էին զբաղեցրել, այս մրցույթում անհրաժեշտ է լինել առաջին 19-ի մեջ՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Գեղասահորդների զույգն այժմ դիմել է ՀՀ սպորտի ֆեդերացիա՝ հարցով որևէ լուծում գտնելու համար։ Զույգը դեռ հնարավորություն ունի Օլիմպիական ուղեգիր նվաճել սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք մեկ այլ մրցույթի միջոցով։

 Ուշագրավ
Երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան