Բաբայան․ Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել 2 ապրիլի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա ու չի էլ կարող լինել: Նա նաև ընդգծել է, որ ամեն ինչ անելու են եղածը պահպանելու համար, գրում է Aysor.am-ը։ «Որևէ մեկը Կարմիր Շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմիր շուկան հայկական է, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի տարածաքում է գտնվում, հետևաբար, դրա կարգավիճակը փոխելու, Ադրբեջանին հանձնելու որևէ նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի», - նշել է նախարարը: Նա նշել է նաև, որ ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը, իր կարծիքով, պետք է լինի զուտ տնտեսական հարթությունում։ «Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը: Դրա մասին իրենք են հայտարարել: Դրանք իմ ասածը չէ, պաշտոնական Անկարայի ու Բաքվի հայտարարություններն են և ոչ միայն հայտարարությունները, այլև՝ գործողությունները», - նշել է նա: Բաբայանի խոսքով՝ պատերազմի ժամանակ Թուրքիան նորից իր դեմքը ցույց տվեց. «Շատերը, գուցե, մոռացել էին նրա դեմքը, բայց նա նորից ցույց տվեց, հետևաբար, պետք է շատ խելացի, իրատեսական քաղաքականություն վարենք, երբևիցե չմոռանանք՝ ում հետ գործ ունենք»: ԱԳ նախարարը նկատել է՝ լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերություններ լավացնել, բայց այլ հարց է՝ այդ երկրներն ուզո՞ւմ են մեզ հետ հարաբերությունները լավացնել և ի՞նչ գնով են ուզում անել դա: Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային, շեշտել էր, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն։ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում և 44 օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտակայքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |