Ադրբեջանը նոր զորամաս է բացել ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանը նոր զորամաս է բացել ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Կուբաթլուի շրջանում, նոր զորամաս է բացել, հայտնել է այդ երկրի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, տեղեկացնում է Moscow Baku-ն։

Սա հերթական զորամասն է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքում։ Վերջին այդպիսի զորամասը բացվել էր մարտի 19-ին։

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ազադ Ալեքպերովը բացմանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո սեղմ ժակետում այդ տարածքներում կազմակերպվել է մարտական ծառայություն, ինչը «մեծ նշանակություն ունի պետական սահմանների պաշտպանության համար»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կմեծանա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---