ՀՀ-ում Covid-19-ի բրիտանական շտամով 10 դեպք է հայտնաբերվել

ՀՀ-ում Covid-19-ի  բրիտանական շտամով 10 դեպք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել է կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։

Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մարտի 18-ին։

Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել Covid-19-ի դեմ։

Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 194,852-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3552 դեպք կա, այլ պատճառով՝ 904։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15,851-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---