Պուտինն ու Փաշինյանը կանդրադառնան ԼՂ իրավիճակին և ՀՀ-ում ընտրական գործընացին

Պուտինն ու Փաշինյանը կանդրադառնան ԼՂ իրավիճակին և ՀՀ-ում ընտրական գործընացին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցին Մոսկվա, ասել է, որ երկու երկրի ղեկավարները կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ընտրական գործընացը ՀՀ-ում, ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

«Այո, ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Տեղի կունենան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, «առաջին հերթին քննարկվելու է Ղարաբաղում մարտական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարության իրագործումը»։ Պեսկովը հավելել է նաև, որ օրակարգում են «Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերը, կարծիքների փոխանակում կլինի Հայաստանում մեկնարկած ընտրական գործընթացի վերաբերյալ, հայ-ռուսական գործակցության այլ ակտուալ հարցեր կքննարկվեն»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված Պուտինի հետ։ Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---