Ռուդենկո․ ՌԴ-ն Արցախին $15 մլն-ի ֆինանսական աջակցություն է փոխանցել

Ռուդենկո․ ՌԴ-ն Արցախին $15 մլն-ի ֆինանսական աջակցություն է փոխանցել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո $15 մլն է փոխանցել Լեռնային Ղարաբաղում տուժածներին՝ որպես ֆինանսական աջակցություն, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում են այդ երկրի ԱԳՆ-ից։

Նա նշել է, որ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներն ու մարդասիրական կենտրոնն անվտանգության և կայունության երաշխավորներն են և կենսական հարցեր են լուծում բնակիչների համար։

Փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարների գլխավորությամբ՝ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերի կարգավորման համար։

44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել, հայկական կողմն Արցախում զիջումների է գնացել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---