Ուկրաինական ևս մեկ լոուքոսթեր Երևանը կկապի Կիևի, Օդեսայի և Լվովի հետ

Ուկրաինական ևս մեկ լոուքոսթեր Երևանը կկապի Կիևի, Օդեսայի և Լվովի հետ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայությունը ևս մեկ ուկրաինական լոուքոսթեր Bees Airline-ին դեպի ՀՀ թռիչքներ կատարելու արտոնություն է տվել։ Սա արդեն երրորդ ավիաընկերությունն է և երկրորդ լոուքոսթերը, որը չվերթեր է իրականացնելու Ուկրաինայից ՀՀ։

Կիև-Երևան չվերթերը կմեկնարկեն ապրիլի 29-ից, շաբաթական երկու անգամ։ Ավիատոմսերի արժեքը 980 գրիվնա է (մոտ 34 դոլար) մեկ ուղղությամբ՝ Light սակագնով, որը ներառում է 7 կգ ձեռքի քաշ։

Օդեսայից Երևան Bees Airline-ի թռիչքները կմեկնարկեն հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ։ Տոմսերի արժեքը 999 գրիվնա է (մոտ $35) առանց հետադարձի, Light սակագնով։

Bees Airline-ը նաև կանոնավոր թռիչքներ կիրականացնի Երևանից Լվով։

Այժմ Ուկրաինայից Երևան թռիչքներ են իրականացնում ՄԱՈւ և SkyUp ավիաընկերությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---