Սաղաթելյան․ Եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, առաջնորդվելու է մեկ սկզբունքով՝ հեռացնել դավաճաններին

Սաղաթելյան․ Եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, առաջնորդվելու է մեկ սկզբունքով՝ հեռացնել դավաճաններին

PanARMENIAN.Net - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ եթե մինչև ընտրություններ չստացվի ազատվել գործող կառավարությունից, ապա ԱԺ արտահերթը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է դա անել։

«Եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել ընտրություններին, առաջնորդվելու է միայն մեկ սկզբունքով՝ հեռացնել դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը և փրկել հայրենիքը։ Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետև վերջին հաշվով ժողովրդի աչքի առջև է այս ամենը տեղի ունեցել: Ինչքան կարելի է խաբել, մոլորեցնել»,- ասել է նա, գրւմ է Panorama.am-ը:

«Իշխանությունները փորձելու են իրենց ներկայացնել որպես խաղաղության ուժեր, իսկ հակառակորդներին՝ պատերազմի: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել են և պատերազմի բերել են այդ «խաղաղասեր ուժերը»,-ասել է նա:

Խոսելով քառօրյա պատերազմի մասին՝ Սաղաթելյանն ասել է, որ 2016-ի Ապրիլյան պատերազմում հաղթանակը «կասկածի տակ էին դնում այսօր իշխանության եկած մարդիկ, ովքեր խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո կորցնելով Արցախի 75 տոկոսը՝ ասում են՝ մենք պարտված չենք»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ թուրքերի, ադրբեջանցիների հետ հնարավոր բարեկամության մասին հայտարարություններին, նա նշել է. «Արցախը հանձնելուց հետո՝ հիմա փորձում են կեղծ խաղաղասիրական լոզունգների տակ մոռացության տալ այն ամենը, ինչ տեղի է ունենում, զուգահեռ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստի ուրացումը և թուրքի հետ եղբայրություն անելը: Այսօրվա իշխանությունների քաղաքական գիծը դա է, որը փորձում են հետևողականորեն իրականացել, ինչը մենք թույլ չենք տալու»:

Սաղաթելյանը հավելել է, որ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ բանակով, հզոր պետությամբ, հզոր տնտեսությամբ։

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---