ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն և Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհի սկզբում են միայն

ՌԴ ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն և Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհի սկզբում են միայն

PanARMENIAN.Net - Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է, ստեղծվել են պայմաններ խաղաղ կյանքի հաստատման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, որ անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է։

«Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի ձևավորման, երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհի դեռևս սկզբում են միայն։ Այդ ճանապարհին դեռ բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ կան հաղթահարելու։

Համագործակցելով մեր ադրբեջանցի և հայ բարեկամների հետ՝ մենք շեշտում ենք, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը բխում են այդ տարածաշրջանում ՌԴ բոլոր գործընկերների շահերից»,- ասել է նա, գրում է MoscowBaku.ru-ն։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերին ԼՂ կարգավորման հարցում՝ Ռուդենկոն ասել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիմքում հենց ՄԽ եռանախագահների մշակած կարգավորման հիմնարար սկզբունքներն են։

«Վստահ ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը հետագայում ևս առաջատար դեր է ունենալու ճգնաժամի հաղթահարման, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման ուղիների որոնման գործում»,-ասել է նա։

Ռուդենկոն նշել է նաև, որ տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը շահավետ է բոլոր կողմերին։

«Քննարկվում և վերլուծվում են փոխադրումների բոլոր հնարավոր երթուղիները»,-ասել է նա։

Նա նշել է, որ խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել մոտ 53,000 փախստական, կողմերին է փոխանցվել մոտ 1700 զոհվածի մարմին, տարածքն ականազերծվում է։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---