Ֆրանսիայի ամբողջ տարածքում 1 ամսով լոքդաուն է հայտարարվել

Ֆրանսիայի ամբողջ տարածքում 1 ամսով լոքդաուն է հայտարարվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ից Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված 1 ամսով համազգային լոքդաուն է հայտարարվել։ Մասնավորապես, բոլոր 96 դեպարտամենտներում 19։00-ից պարետային ժամ է սահմանվում, բնակավայրից արգեվում է ավելի քան 10 կմ հեռանալ։

Աշխատողներին խորհուրդ է տրվում անցնել հեռավար ռեժիմի։ Ապրիլի 5-ից առնվազն մեկ ամսով կփակվեն մանկապարտեզներն ու դպրոցները։ Ուսանողները բուհ կայցելեն շաբաթական մեկ անգամ, գրում է Deutsche Welle-ն։

Ավելի վաղ խիստ սահմանափակումներ էին ներմուծվել միայն մայրաքաղաքային Իլ դը Ֆրանս շրջանում, Լիոնում և ևս մի քանի շրջաններում։

Ֆրանսիայում «ատիպիկ թրոմբոզի» 3 նոր դեպք է գրանցվել AstraZeneca-ի արտադրության պատվաստանյութով պատվաստումներից հետո, որից 2-ը՝ մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում AstraZeneca-ի պատվաստումից հետո ծանր հետևանքների 12 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում վարակի ավելի քան 4․7 մլն դեպք է գրանցվել, որից ավեի քան 96,000 մահվան ելքով։ Երկրում ավելի քան 65 մլն մարդ է բնակվում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---