3 ապրիլի 2021 - 12:13 AMT
Ապրիլի 2-ի որոնումներն արդյունք չեն տվել

Ապրիլի 2-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների իրականացված որոնումներն արդյունք չեն տվել:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 3-ին շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: