Գերմանիայի հայ համայնքը եկեղեցի է ձեռք բերել Հալլե քաղաքում

PanARMENIAN.Net - Գերմանական Հալլե քաղաքի Ամենսդորֆ շրջանի հայ համայնքը հողատարածք է ձեռք բերել, որտեղ գտնվում է հին կաթոլիկ եկեղեցու շենքը: Ինչպես ասել է համայնքի հովվապետ սրբազան Արիստակես Այվազյանը, սա Գերմանիայի միակ եկեղեցին է, որը հանդիսանում է հայերի սեփականությունը: Գետտինգեն եւ Քյոլն քաղաքներում եւս երկու եկեղեցի է տրամադրվել հայ կրոնական համայնքներին մշտական օգտագործման համար:



Ամենսդորֆի ընկերակցության նախագահ Հերբերտ Զիգֆրիդը իր երախտագիտությունն է հայտնել հողամասը ձեռք բերած հայ համայնքին: «Նախկինում այս շենքում կաթոլիկ եկեղեցի է եղել, որը 3 տարի առաջ դադարեցրեց իր գործունեությունը: Մենք վախենում էինք, որ այդ համալիրը լքված կմնա: Իսկ այսօր մենք գոհ ենք, որ այդ տարածքը քաղաքապետարանի համաձայնությամբ կօգտագործվի հավատացյալներին եկեղեցի բերելու համար»,-ասել է նա:



Եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի կունենա մայիսին կամ հուլիսին, քանի որ դեռեւս վերակառուցման աշխատանքներ են ընթանում:



Գերմանիայում գործում են 15 հայ համայնքներ, մասնավորապես, Բեռլինում, Մյունխենում, Բիլեֆելդում եւ Քյոլնում: Շուրջ 50 000 հայեր են ընդգրկված համայնքներում եւ նրանք եկեղեցու կարիք ունեն: Հայ եպիսկոպոսի առաջնորդարանը գտնվում է Քյոլնում, հաղորդում է Բեռլինի հայ համայնքի կայքէջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---