ԱՄՆ-ում գովազդային վահանակներով Բայդենին կոչ են անում ճանաչել Ցեղասպանությունը

ԱՄՆ-ում գովազդային վահանակներով Բայդենին կոչ են անում ճանաչել Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հսկայական գովազդային վահանակներ (բիլբորդներ) են տեղադրվել ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով։ Բիլբորդները տեղադրվել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Փենսիլվանիայի բաժանմունքի նախաձեռնությամբ։

«Պարոն Բայդեն, պատվով, արժանապատվությամբ և խիզախորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,- գրված է վահանակներին:

Բիլբորդները տեղադրվել են Բաքս և Մոնտգոմերի շրջաններում։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ամերիկահայերը քայլեր են ձեռնարկում ցեղասպանության մասին իրազեկվածությունն բարձրացնելու ուղղությամբ և կոչ են անում ԱՄՆ նախագահի վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ելույթում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---