Ուղեղ-համակարգչի անլար ինտերֆեյսի փորձարկումներն առաջին անգամ անցել են տնային պայմաններում

Ուղեղ-համակարգչի անլար ինտերֆեյսի փորձարկումներն առաջին անգամ անցել են տնային պայմաններում

PanARMENIAN.Net - Նեյրոտեխնոլոգիաների ոլորտի ամերիկացի մասնագետներն ավարտել են ուղեղ-համակարգչի աշխարհում առաջին կոմպակտ, արագընթաց և անլար ինտերֆեյսի փորձարկումները։ Էքսպերիմենտի մի մասն անցկացվել է պանդեմիայի պայմաններում՝ ուստի, բառացիորեն՝ տնային։

Գիտական աշխատանքը հրապարակվել է IEEE Xplore պորտալում։ Հեղինակները մի խումբ գիտնականներ են, որոնք մասնակցում են BrainGate նախագծին՝ դա առաջատար ամերիկյան բժշկական և գիտահետազոտական հաստատությունների միավորում է Բրաունի համալսարանի բազայի վրա, գրում է Naked Science-ը։

Գիտնականները ցույց են տվել ամբողջովին անլար ինտերֆեյսի լիարժեք աշխատանքը, որը փոխանցում է տվյալները նույն արագությամբ, ինչ դրա լարային տարբերակները։ Սա լուրջ քայլ է նման սարքերի մշակման գործում։

BrainGate-ի վերջին տարբերակն առաջին այնպիսի սարքն է, որն ապահովում է տվյալների հոսքի փոխանցումն իմպլանտավորված էլեկտրոդներից ամբողջական ծավալով և առանց կորուստների։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---