ՌԴ դեսպանը՝ ԼՂ-ում «Իսկանդերի» կիրառման մասին․ Սովոր ենք մեղադրանքներին

ՌԴ դեսպանը՝ ԼՂ-ում «Իսկանդերի» կիրառման մասին․ Սովոր ենք մեղադրանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող քողարկված մեղադրանքները, հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն սովոր է, որ քաղաքական որոշ գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշիում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ», որոնք պատկանում են «Իսկանդեր-Մ»-ին։ Սակայն ՀՀ զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները։ Ըստ փորձագետների ենթադրությունների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։

«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,– ասել է Կոպիրկինը, գրում է Sputnik Արմենիան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը Շուշիում «Իսկանդերի» հրթիռի բեկորներ հայտնաբերելու լուրին, հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020թ․ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվել։ Նա հավելել է, որ Կրեմլը տեղեկություն չունի, թե որտեղից են այդ բեկորները հայտնվել, որոնք, իբր, հայտնաբերել է ադրբեջանական կողմը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի օգտագործել «Իսկանդեր», դա փաստել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---