Միքայելյան․ Ո՞նց կարող է Թուրքիան բարեկամ լինի՝ պետք է միշտ զգույշ լինել

Միքայելյան․ Ո՞նց կարող է Թուրքիան բարեկամ լինի՝ պետք է միշտ զգույշ լինել

PanARMENIAN.Net - ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, խոսելով իշխանության կողմից հնչող՝ Թուրքիայի հետ բարեկամանալու հայտարարությունների մասին, ասել է, որ այդ երկրի հարցում պետք է միշտ զգույշ լինել։

«Թուրքը մեր դարավոր թշնամին է, հնարավոր է ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ինչպե՞ս կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի։ Դա անհնարին բան է, պատմականորեն է ապացուցվել՝ ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի։ Մենք պետք է միշտ զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) վերջին հրաժեշտի արարողությունից հետո նա ասել է որ դժբախտություն է նաև այն, որ հաղթանակած գեներալը տեսավ այս պարտությունը, վշտով գնաց այս աշխարհից։

«Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ ենք տարել»,- ասել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ բնականաբար, Շուշիի կորուստը ծանր է տարել, քանի որ հենց Կոմանդոսն էր ղեկավարել Շուշիի ազատագրումը։

«Բոլորին անհնար էր թվում, որ կարող ենք վերցնել Շուշին, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով ու ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ հանգիստ ձևով ազատագրեցինք Շուշին»,- ասել է Միքայելյանը։

Նա նշել է, որ Կոմանդոսն ամեն ինչ լուռ էր տանում, բայց հասկանալի է, թե ինչ ապրումներ է ունեցել, որ Շուշին Ադրբեջանին է անցել։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---