ՀՀ-ն և Տաջիկստանը ստորագրել են ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը

ՀՀ-ն և Տաջիկստանը ստորագրել են ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ստորագրել են երկու արտաքին քաղգերատեսչության միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը:

Նախարարները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվել են առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---