Ավինյան․ Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս

Ավինյան․ Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս

PanARMENIAN.Net - Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կոմանդոսը հայ ռազմական արվեստի խոշոր գործիչներից էր, որը ոչ միայն պատկերացնում էր ռազմական գիտելիքի տեսական կողմը, այլև գործնականում ապացուցել էր դրա կիրառելիությունը` Շուշիի ազատագրման օպերացիայի իրականացմամբ։

«Հավերժի ճամփան բռնելով` Կոմանդոսը մեր պատմության հսկաներից է այլևս, որն իր գործով և կերպարով հմուտ ռազմական գործչի օրինակ է։ Մարդ, որի ժամանակակիցը լինելու բախտ է վիճակվել բոլորիս, և որից, որպես օրինակելի գործչի, պիտի սովորեն հաջորդ սերունդները», - գրել է Ավինյանը։

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, լեգենդար զորահրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) մահացել է մարտի 31-ին։ Ապրիլի 3-ին նրան հուղարկավորել են Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում՝ այդպիսին էր նրա դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---