Եռաբլուրում հետմահու պարգևատրել են Հայկազ Մկրտչյանին

Եռաբլուրում հետմահու պարգևատրել են Հայկազ Մկրտչյանին

PanARMENIAN.Net - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պատերազմի մասնակից Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրման արարարողությունը։ Այն կազմակերպել է երրորդ բանակային կորպուսը։

Մկրտչյանը կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել Կարմիր Շուկայում, հետո՝ անմահացել։ Նա մասնակցել է նաև հուլիսյան մարտերին, այդ ժամանակ պարգևատրվել է Մարտական հերթապահություն շքանշանով։ ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն շքանշանով։

Հասարակական գործիչ, «Կանաչ ապագա» ՀԿ նախագահ, ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանի խոսքով՝ այս պարգևատրումների կարիքն իրականում Հայկազը կամ մյուս զոհված տղաները չունեն, գում է Aysor.am-ը:

«Այս արարողությունները մեզ են պետք՝ ողջերիս, որպեսզի կարողանանք հասկանալ ու գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը, և հետագա սերունդներին նաև կարողանանք դաստիարակել հենց իրենց օրինակով», - Եռաբլուրում ասել է Վարագյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ արարողություններն իրականում մեր հասարակությանն արթնացնելու, ճիշտ ուղղորդելու և դաստիարակելու համար են:

«Համալսարնում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ են տրվում, նաև քաղաքացիներ են դաստիարակվում։ Համալսարանը կարևոր նշանակություն ունի մեր պետության կյանքում։ Ցավով եմ նշում, որ այս պատերազմին նույնպես համալսարանը մեծ կորուստներ ունեցավ. 60-ից ավելի նահատակ ու անհետ կորածներ ունենք»,- նշել է նա։

Վարագյանն ասել է՝ Ապրիլյան պատերազմում հաղթեցինք, բայց, ցավոք, մեր հասարակությունն այդ պատերազմից դասեր չքաղեց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---