Հայաստանը միշտ քաղաքականապես կոռեկտ է եղել հարեւան պետությունների մասին իր արտահայտություններում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի հայտարարություններրը Հայաստանի տնտեսական վիճակի մասին բացարձակապես անհիմն են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: «Չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարեւան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ եւ ինչպես նկատել եք, նախագահը նման խնդիրների շուրջ երբեք չի արտահայտվել, ինչքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա: Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում»,- ընդգծել է երկրի ղեկավարի մամլո քարտուղարը:



Թբիլիսիի մերձակայքում` Ծղնեթայում գործարար Թամազ Կոպալեիշվիլուն պատկանող «Կոպալա» զվարճանքների կենտրոնի եւ նոր հյուրանոցի բացման ժամանակ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է. «Բոլորին է հայտնի, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությանը փլուզվեց: Հայաստանը ձախողվեց, քանի որ ամբողջությամբ կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն վախճանին հասավ նաեւ Հայաստանի տնտեսությունը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---