Ղարաբաղի էներգետիկ հսկայի բաժնետոմսերն արդեն ունեն իրենց առաջին սեփականատերերին

PanARMENIAN.Net - «Երեկվա տվյալներով «Արցախ ՀԷԿ»-ի առաջնային հրապարակային տեղաբաշխումն (IPO) արդեն ստորագրել է փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող 200 մարդ`150 մլն դրամ գումարի չափով», - ասել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյան երեքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` ամփոփելով «Արցախ ՀԷԿ»-ի մինչեւ մարտի 10-ն անցկացվող IPO-ի արդյունքները:



Կայֆաջյանի խոսքերով, հետագայում ծրագրվում է նվազեցնել պետության բաժնեմասն ընկերությունում, քանի որ IPO-ի իրականացման գործում կարեւոր նշանակություն ունի բաժնետերերի քանակ: Ինչպես հաղորդել է «Արմենբրոկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը, ղարաբաղյան ընկերության IPO-ն թույլ կտա ռեզիդենտներին, օտարերկրյա քաղաքացիներին, կազմակերպություններին արդյունավետորեն ներմուծել իրենց դրամական միջոցները եւ շահաբաժին ստանալ:



Արամ Կայֆաջյանն առանձնացրել է այդ բաժնետոմսերի ձեռքբերման օգտին վկայող հիմնական պատճառները. ինչպես «Արցախ ՀԷԿ-ի», այնպես էլ էներգետիկ ոլորտի, որտեղ սպասվում է սակագների բարձրացում, բարձր շահութաբերությունը, ընկերության որակյալ անձնակազմը, արտադրության համար անհարժեշտ որեւէ հումքի անբավարարության բացակայություն: «Արմենբրոկ» ԲԲԸ -ի կանխատեսումների համաձայն, 2010 թվականաին IPO-ի գծով շահութաբերությունը կկազմի 10-15 տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի գների բարձրացման պայմաններում շահութաբերությունը կաճի:



Նշենք, որ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կկազմի 3,45 մլրդ դրամ (ավելի քան 9,5 մլն դոլար): Ընդամենը կտեղաբաշխվի 3285715 բաժնետոմս` 1050 դրամ մի բաժնետոմսի դիմաց գնով: IPO-ի ֆրի-ֆլոութը կկազմի 40 տոկոս, իսկ պետության սեփականությունը մնացած 60 տոկոսն է կազմում: Որպես թողարկման խորհրդատու եւ անդերրայթեր հանդես է գալիս «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ը:



«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի էներգետիկայի ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որը տվյալ պահին բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջի 40-60 տոկոսը: Տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցները կուղղորդվեն ԼՂՀ-ում երկու փոքր ՀԷԿ-երի շինարարությանն ամենախոշոր Թարթառ գետի վրա: Նոր ՀԷԿ-երը հնարավորություն կընձեռեն բավարարելու ԼՂՀ էլեկտրաէներգիանի ներքին պահանջի 85 տոկոսը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---