2021-ին Viber-ը ՀՀ-ում արգելափակել է խարդախության նշաններով 1200-ից ավելի հաշիվ

2021-ին Viber-ը ՀՀ-ում արգելափակել է խարդախության նշաններով 1200-ից ավելի հաշիվ

PanARMENIAN.Net - 2021-ի սկզբից օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ն արգելափակել է խարդախության նշաններ ունեցող 1200-ից ավելի հաշիվ։

Հանցագործները հաճախ օգտագործում են մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար:

Viber-ը նախազգուշացրել է խարդախության ռիսկերի մասին։

Viber-ը հիշեցրել է, որ մեսենջերով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը, որևէ PIN կոդ, ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը, 3D Secure համակարգի գաղտնաբառը, SMS գաղտնաբառը կամ որևէ այլ տվյալ:

Viber-ի օգտատերերն իրենցից անձնական, բանկային տվյալներ ճշտելու նման փորձերի դեպքում տվյալ հեռախոսահամարը կարող են որպես «Սպամ» նշել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---