Քոչարյանն ընտրություններին կմասնակցի՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը

Քոչարյանն ընտրություններին կմասնակցի՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Հավանաբար, դա երկու կուսակցության դաշինք կլինի»,-ասել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---