Երևանի 100 շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

Երևանի 100 շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

PanARMENIAN.Net - Երևանը կօգտագործի արևի էներգիան` բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, հայտնում են քաղաքապետարանից։

Ծրագիրը փորձնական է և բնակիչների համար անվճար, դրանում կընդգրկվի 100 շենք: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:

«Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

Ընտրվել են 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։

Քաղաքապետարանից նշում են, որ ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1․2 մլն եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է:

Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---