6 ապրիլի 2021 - 10:27 AMT
Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է ՊՆ-ում պաշտոնից

Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնից։

Նա սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է մոտ մեկ շաբաթ առաջ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նախնական տվյալների` պատճառը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններն են։

Հովհաննիսյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հուլիսին։