Փաշինյան․ ՀՀ-ն միտված է ՌԴ հետ ռազմատեխնիկական երկարաժամկետ գործակցության և շահագրգիռ ՍՈւ-30-ներ գնելու

Փաշինյան․ ՀՀ-ն միտված է ՌԴ հետ ռազմատեխնիկական երկարաժամկետ գործակցության և շահագրգիռ ՍՈւ-30-ներ գնելու

PanARMENIAN.Net - Հայաստանը միտված է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցության։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Interfax-ին հարցազրույցում։

Նա նշել է, որ դա բխում է երկու պետության երկարաժամկետ ռազմավարական շահերից։

«Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործում է հայ-ռուսական երկու խմբավորում (ըստ միջպետական երկկողմ համաձայնագրերի) ՝ Միավորված ուժերի խմբավորումը և Միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Բացի այդ, երկու երկիրը ՀԱՊԿ անդամ են և պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով՝ ունենալու համար արդիական և համատեղելի զենք և զինամթերք՝ առաջին հերթին ՌԴ, ինչպես նաև և ՀԱՊԿ այլ դաշնակիցների հետ», - ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ Երևանը շահագրգռված է, որ զենքն ու զինամթերքը ՀՀ առաքվի նույն կոմպլեկտացիայով, ինչ ՌԴ ԶՈւ համար։

Փաշինյանը դրական է պատասխանել այն հարցին, թե մտադիր է արդյոք Հայաստանը շարունակել ՍՈւ-30ՍՄ կործանիչներ և այդ ինքնաթիռների համար սպառազինություն գնել։

«Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային ԶՈւ զարգացման ծրագրով»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը չի ցանկացել խոսել ֆինանսավորման աղբյուրների մասին՝ հաստատելով, որ ընթացիկ վարկային պարտավորությունները կկատարվեն պատշաճ և ժամանակին։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները», որոնք հնարավորություն կտային ՍՈւ-30-ները զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ։ «ՍՈւ-30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղած են եղել»,-ասել էր նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---