10 մարտի 2009 - 15:50 AMT
«Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասնակցությունը Հայաստանի հավաքականի խաղերին հարցականի տակ է
Հայաստանի հավաքականի ու մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ելույթը ազգային հավաքականի համար կարող է հարցականի տակ հայտնվել: Այդ մասին ասվում է sportsdaily.ru կայքում:

«Դա ուղղակիորեն կախված է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) լեգիոների կարգավիճակի մասին որոշումից: Եթե ինձ հնարավորություն տան հանդես գալ Հայաստանի հավաքականի համար առանց վնասի «Խիմկի» ակումբում իմ կարգավիճակի համար, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա` այո»,-ասել է Բերեզովսկին:

Բերեզովսկին նշել է նաեւ, որ «Խիմկի» ակումբի հաջողությունը եկող սեզոնում կախված կլինի առաջնության մեկնարկից:

«Շատ բան կախված կլինի տառացիորեն երկու խաղերից: Լավ կլիներ առավելագույն արդյունքի հասնել: Անցյալ տարի մենք ձախողեցինք մեկնարկը: Սակայն այժմ թիմ են եկել բարձր մակարդակի ֆուտբոլիստներ: Ես հուսով եմ, որ նրանք կօգնեն մեզ լուծել այլ հարցեր, ոչ թե պայքարել առաջին լիգայում մնալու համար»,-ասել է Հայաստանի հավաքականի դարպասապահը: