ԱԳՆ-ն առաջարկում է Լիբանանի, Սիրիայի և Իրաքի հայերին կրկին տեղում ՀՀ անձնագիր տալ

ԱԳՆ-ն առաջարկում է Լիբանանի, Սիրիայի և Իրաքի հայերին կրկին տեղում ՀՀ անձնագիր տալ

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվներկայացուցչություններում և հյուպատոսարաններում։

Նման հնարավորություն գործում էր մինչև 2020թ․։ Այս առաջարկով նախատեսվում է երկարացնել ժամկետը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխությունն իրականացվում է՝ հաշվի առնելով նշված պետություններում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, ինչը կարող է դժվարացնել այդ երկրներում բնակվող հայերի՝ Հայաստան գալը և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը։

Ավելի վաղ կառավարությունն արդեն իսկ փոփոխություն կատարել էր 2012-ի որոշման մեջ ու նշված երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվել ներկայացուցչություններում ստանալ անձնագրեր, սակայն դրա գործողության ժամկետը մինչև 2020 թվականն էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---