Արցախում հուսով են` խաղաղապահները կարձագանքեն Շուշիի տանկ-հուշարձանի մոտ ադրբեջանցիների գործողություններին

Արցախում հուսով են` խաղաղապահները կարձագանքեն Շուշիի տանկ-հուշարձանի մոտ ադրբեջանցիների գործողություններին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով Շուշիի մերձակայքում հայկական տանկ-հուշարձանի ցուցանակին ադրբեջանցիների թողած գրություններին, ասել է, որ Արցախի իրավապահներն արձանագրել են Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա ապրիլի 6-ին տեղի ունեցած միջադեպն ու դրա մասին տեղյակ պահել ռուս խաղաղապահներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին։

Տանկ-հուշարձանը գտնվում է հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Խոսքը 1992-ին Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկի մասին է, որը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանիշը։

Ադրբեջանցի զինվորականները, շրջանցելով ռուս խաղաղապահների` Շուշիի մոտ տեղակայված դիրքը, զարտուղի ճանապարհներով հասել էին Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղադրված տանկ–հուշարձանին: Նրանք գրություններ են թողել ցուցանակի վրա և հեռացել։

«Սա, ինչպես և ադրբեջանական կողմի մի շարք նմանատիպ քայլեր, մենք գնահատում ենք որպես Արցախի դեմ տեղեկատվական գրոհի, պատերազմի մի մաս և անհարգալից վերաբերմունք նախևառաջ մեր ռուս գործընկերների հանդեպ»,– ասել է Ավանեսյանը։

Իսկ Արցախի իշխանությունները, նրա խոսքով, վերլուծում են կատարվածն ու համատեղ միջոցառումներ ձեռնարկում բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Այն մասին, որ ադրբեջանցի չորս զինվորականներ տանկ-հուշարձանի ցուցանակի վրա գրություններ էին արել ու հեռացել, հայտնել է Wargonzo Telegram-ալիքը։ Ըստ հրապարակման, ՌԴ ՊՆ-ում հաստատել են, որ միջադեպի մասին զեկուցվել է ռուս խաղաղապահ սպաներին և նրանք առաջիկայում գնահատական կտան այդ գործողություներին, որոնք հակասում են եռակողմ հայտարարությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---