Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

PanARMENIAN.Net - Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։

Արշակ Կարապետյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել 2018-ին։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Կարապետյանը եղել է ԶՈւ հետախուզության վարչության պետը՝ քառօրյա պատերազմից հետո ազատվել է պաշտոնից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---