Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:

Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից:

Հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվել է շինության վերակառուցում և բարեկարգում, կամավորական հրշեջ-փրկարարների ուսուցում, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան հանդերձանքը և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ:

Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---