Օհանյան․ ՀՀ-ն և Արցախը միասին ավելի մեծ անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան ՀՀ-ն՝ առանց ԱՀ-ի

Օհանյան․ ՀՀ-ն և Արցախը միասին ավելի մեծ անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան ՀՀ-ն՝ առանց ԱՀ-ի

PanARMENIAN.Net - Հայաստանը և Արցախը միասին ավելի մեծ անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան Հայաստանն առանց Արցախի, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Pastinfo-ն:

Նրա խոսքով՝ պատերազմում պարտության հիմնական պատճառն այն էր, որ «բանակը չուներ ամուր թիկունք, քանի որ գործող իշխանությանը պատերազմի ընթացքում չէր հաջողվել համախմբել ժողողրդին, մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսը»։

«Վերջին տարիներին՝ սկսած 2018-ից մենք մեծ հարված ենք հասցրել մեր քաղաքական ռեսուրսներին, և այդ ռեսուրսներն ազդեցին արցախյան բանակցային գործընթացում: Տարիներ ի վեր մենք բանակցային մեծ պոտենցիալ էինք հավաքել և և 30 տարի մեր երկիրը պահել ենք խաղաղ վիճակում, բայց այս իշխանությունների անգրագետ գործունեության արդյունքում այդ ռեսուրսները ոչնչնվեցին և դա հնարավորությունն տվեց հակառակորդին մարտական գործողություններ սկսել»,-ասել է Օհանյանը:

Նա նաև հավաստիացրել է` իր տեղեկություններով, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո գործող իշխանությունը բանավոր կերպով ցուցում է տվել, որ Սյունիքի ռազմավարական շրջաններից զորքերը հեռացվեն:

Հայաստանում հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են կայանալու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---