Սաղաթելյան․ ՀՅԴ-ն դեռ չի որոշել` ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու

Սաղաթելյան․ ՀՅԴ-ն դեռ չի որոշել` ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով այն հարցին, թե ում նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ երկու ուժի հետ դաշինքով է գնալու ընտրությունների, հայտարարել է, որ ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու։

Նա հավելել է, որ այդ մասին պետք է հարցնել Քոչարյանին, գրում է Yerkir.am-ը։

«Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք։ Նման հարցերը Դաշնակցության մեջ նաև որոշվում են համապատասխան ժողովներով․ կունենանք այդ ժողովը, որոշումը կկայացնենք, ձեզ տեղյակ կպահենք», - ասել է Սաղաթելյանը Սևանում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո։

Նա նշել է, որ իրենց տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս չարիքի կառավարությանը քշել մինչև ընտրություններ։

«Ընտրություն նշանակված չկա, կա ընդամենն ընտրությունների մասին հայտարարություն․ հաշվի առնելով այս մարդու անցած ճանապարհը, վարքագիծը, ես շարունակում եմ պնդել, որ հնարավոր է ընտրություններ չլինեն։ Երբ որ ինքը կտա հրաժարական, 14 օրվա ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, կլուծարվի խորհրդարանը, կնշանակվեն ընտրություններ, այն ժամանակ էլ կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին»,-ասել է Սաղաթելյանը։

Նա վերահաստատել է, որ ունեն պայքարի 3 փուլ․ մինչև Փաշինյանի հրաժարականը, հրաժարականի 14 օրը, եթե այդ ընթացքում չհաջողվի հեռացնել նրան, այն ժամանակ կորոշեն ընտրություններին մասնակցության հարցը։ Նա հավելել է, որ կարևորը, սակայն, սկզբունքն է․ եթե Դաշնակցությունը մասնակցի ընտրություններին, այդ ընտրություններն իրենց համար չեն լինելու ստանդարտ ընտրություն, այդ ընտրություններն իրենց համար լինելու են այս դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով։

«Եթե մենք մասնակցենք, մասնակցելու ենք այդ սկզբունքով, այլ ոչ թե խորհրդարանում ինչ-որ մանդատներ ունենալու համար»,-վստահեցրել է Իշխան Սաղաթելյանը։

Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում: «10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Հավանաբար, դա երկու կուսակցության դաշինք կլինի»,-ասել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---