ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են 102-րդ ռազմաբազային, Սյունիքում անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են 102-րդ ռազմաբազային, Սյունիքում անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում քննարկել են ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանն առնչվող հարցեր։

Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հարություննյանն ու Շոյգուն անդրադարձել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---